News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Տաջիկստանի ՆԳՆ-ից քսան ոստիկան են հեռացրել ավելորդ քաշի պատճառով, փոխարենը յոթին պարգևատրել ենայն բանի համար, որ նրանք կարողացել են իրենց պատշաճ տեսքի բերել։ Այս մասին հայտնել է հանրապետության ՆԳ նախարար Ռամազոն Ռախիմզոդա Խամրոն, գրում է «Սպուտնիկ Տաջիկստանը»։

Հանրապետությունում պայքար են սկսել ՆԳՆ գիրացած աշխատակիցների դեմ։ Նախարարը բացատրել է, որ կան որոշակի նորմեր ու դրանք պետք էպահպանել, ոստիկանը պետք է համապատասխան տեսք ունենա։

Վերջին կես տարում աշխատանքից զրկվել է 20 ոստիկան, ովքեր չեն կարողացել կարճ ժամանակում նիհարել։ Յոթ ոստիկան՝ խիստ դիտողությունից հետո, կարողացել են իրենց կարգի բերել ու հիմա նորից աշխատում են։

Նախարարի հանձնարարության կատարմանը հհետեւում է հատուկ հանձնաժողովը։ Պահանջները խիստ են՝ 170 սմ հասակի դեպքում ոստիկանի քաշը չպետք է գերազանցի 75 կգ-ն։ Հիմա բոլոր ոստիկանները ստիպված են մարզվել՝ ճիշտ մարզավիճակ պահպանելու համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ