News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի տրանսպորտի նախարարության առաջարկած նոր ավիացիոն կանոններով նախատեսվում է ձեռքի ուղեբեռի համար նվազագույնը 5 կգ սահմանել: Ըհդ որում՝ անվճար օդանավ տանելու իրերի ցանկից հանվում են վերնազգեստը, անձրեւանոցը, դյուրակիր համակարգիչը, բջջային հեռախոսը, տեսախցիկը, գրում է ՌԻԱ Նովոստի:

Դաշնային ավիացիոն կանոններում փոփոխությունների նախագիծը հրապարակվել է regulation.gov.ru կայքում: Ենթադրվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն առանց վերադարձի իրավունքի սակագնով ավիատոմս գնելու դեպքում անվճար ուղեբեռի տեղափոխման չեղարկման մասին օրենքը Դաշնային խորհրդի հավանակությանն արժանանալուց եւ նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

«Ամբողջ ուղեբեռը մեկ ուղեւորի համար չի կարող 5 կգ-ից ավելի լինել»,- ասված է նախարարության առաջարկած ավիացիոն կանոնների փոփոխություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ