News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսում տեղադրել են ցայտաղբյուրներ, որոնցից տեկիլա է հոսում, գրում է The Hollywood Reporter-ը։ Նորարությունը հարմարեցված է եղել տեկիլայի ազգային օրվան, որը ԱՄՆ-ում նշվում է հուլիսի 24-ին, հայտնում է Lenta-ն։

Jose Cuervo ըմպելիքով շատրվանները հայտնվել են միայն մեկ օրով երեք տեղերում՝ Hollywood & Highland-ում, Վենիս Բիչում ու The Abbey գեյ բարում՝ Արեւմտյան Հոլիվուդում։ Դրանք սկսել են գործել կեսօրին, ակցիան տեւել է մինչեւ երեկո։

Տեկիլայի սիրահարները ստիպված էին իրենց հերթին սպասել 10 րոպեից մինչեւ մեկ ժամ։

Շատրվանին մոտենալ թույլատրում էին միայն չափահասներին։ Ակցիան հսկվում էր անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։

Jose Cuervo-ն տեկիլայի ամենահին ու ամենապահանջված ապրանքանիշն է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ