News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վատիկանը անջատել է Սուրբ Պետրոսի հրապարակի հանրահայտ շատրվանները՝ երկարատեւ երաշտի կապակցությամբ, որին բախվել է Իտալիան այս տարի, հայտնում է Reuters-ը։

Վատիկանի ցամաքած շատրվանները սարսափելի շոգի խորհրդանիշն են դարձել, որը ստիպում է Հռոմին դիտարկել ջրի գործածումը սահմանափակելու հնարավորությունները։ Իտալիայի տասը շրջաններ կոչ են արել արտակարգ դրություն մտցնել Իտալիայի համար վերջին 60 տարիների ամենաերաշտային գարնանից հետո։ Երաշտը Իտալիային զրկել է 20 մլրդ խորանարդ մետր ջրից; Մոտ 300 հանրահայտ շատրվան է անջատվել, ու ակնկալվում է, որ այդ թիվը կաճի։ Հռոմում դիտարկվում է նաեւ ջրի մատակարարումը օրական 8 ժամով սահմանափակելու հնարավորությունը, սակայն քաղաքապետարանը դեռ դեմ է դրան։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ