News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Միասնական Ռուսաստան» կուսակցության խմբակցության փոխնախագահ Անդրեյ Իսաեւը խոստացել է, որ ՌԴ դուման սոցկայքերում «ոչ արժանահավատ կոնտենտի» համար միլիոնավոր տուգանքներ սահմանելու վերաբերյալ օրենք կընդունի, փոխնացում է «Ինտերֆաքս»-ը։

Արդեն աշնանային նստաշրջանի սկզբին նշված կուսակցության անդամներ Սերգեյ Բոյարսկին եւ Անդրեյ Ալշեւսկիխը կպնդեն, որ դրանք քննարկվեն առաջին ընթերցմամբ։

Դրանով հանդերձ՝ Իսաեւի կարծիքով «զրպարտանքի մասին» (պատգամավորն օգտագործում է այս տերմինը՝ չնայած փաստաթղթում խոսքը ապօրինության եւ ոչ արժանահավատ տեղեկության մասին է) օրինագիծը ամբողջությամբ կհաջողվի ընդունել մինչեւ տարեվերջ։

Նա հիշեցրել է, որ պատգամավորներն առաջարկել են ֆիզիկական անձանց տուգանել 3-5 մլն ռուբլով, իսկ իրավաբանական անձանց՝ 30-50 մլն ռուբլով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ