News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տաջիկստանի կառավարությանն առընթեր կանանց եւ ընտանիքի հարցերի կոմիտեն պայքարում է ոչ միայն հիջաբի, այլեւ «անպատշաճ» կանացի հագուստի դեմ, որը հակասում է  ազգային մշակույթին ու կրոնին։ Այս մասին լրագրողներին ասել է կոմիտեի առաջին փոխնախագահ Մարհաբո Օլիմին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Օլիմիի խոսքով՝ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնը խորապես անհանգստացած է հասարակության արմատականացմամբ եւ նրանով, որ տաջիկ երիտասարդները հետաքրքրված են օտար նորաձեւությամբ։ Նախագահը խնդիր է դրել՝ պայքարել տաջիկների մշակույթին օտար հագուստների դեմ։

Կոմիտեն՝ այլ կառույցների հետ համատեղ շուտով կպատրաստի հագուստների նմուշներ, որոնք «բնորոշ են տաջիկների մշակույթին ու ավանդույթներին՝ օտար հագուստներ կրելուց խուսափելու համար»,հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ