Արմավիրի մարզում երեխայի վաճառքի եւ միեւնույն ժամանակ առեւանգման վերաբերյալ հաղորդումների հիման վրա ոստիկանությունում հետաքննությունում է կատարվում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ ոստիկանության սեպտեմբերի 26-ին մի կին հաղորդում է տվել, որ Երեւանի Մարգարյան փողոցում գտնվող ծննդատան մոտակայքից պատահական տաքսու մեջ գտնվող իր նորածին երեխային առեւանգել են: Այս հաղորդման հիման վրա հետաքննություն է կատարվում: Այս ընթացքում եւս 1 կին է դիմել ոստիկանություն եւ հաղորդում ներկայացրել, որ ամիսներ առաջ մի կին հրաժարվել է իր երեխայից, տվել իրեն՝ պահանջելով 20 հազար դրամ, ավելի ուշ, սակայն, այդ կինը 55 հազար դրամ է պահանջում:
Թե ինչ է իրականում կատարվել, կպարզվի քննության ընթացքում:



























