News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հոկտեմբերի 16-ին հանդես է եկել Կրթության եւ գիտության ու Պաշտպանության նախարարներին ուղղված բաց նամակով՝ հայտնելով իր մտահոգությունը ակադեմիական տարկետման կարգի փոփոխության նախագծի վերաբերյալ։ Նախաձեռնությունն իր նպատակն է համարում ձեւավորել հասարակական քննարկում վերոնշյալ խնդրի շուրջ։

«Վերջին երեք օրերի մեր գործունեությունը ցույց տվեց, որ օրինագծի էությանը ծանոթ չեն ոչ միայն լայն հասարակությունը, այլեւ ուսանողության զգալի հատվածը։ Տեղեկատվական միջոցառումների ընթացքում ուսանողները ծանուցվել են, որ օրենքի կիրարկումը վերաբերելու է նաեւ ներկայումս բակալավրիատում եւ մագիստրատուրայում սովորող ուսանողներին՝ հնարավորություն չտալով ստանալու տարկետման իրավունք բուհական կրթության հաջորդ փուլում։

Արձանագրում ենք, որ մեր տեսակետները կիսում են կրթական համակարգի բազմաթիվ ներկայացուցիչները։ Առանձնակի շնորհակալություն ենք հայտնում այն մարդկանց, ովքեր հանդես են եկել հրապարակային հայտարարություններով՝ ի աջակցություն «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությանը։

Կոչ ենք անում բոլոր անձանց, ովքեր անձնական զրույցների ընթացքում իրենց մտահոգություններն ու անհամաձայնությունն են արտահայտում առաջարկվող փոփոխության վերաբերյալ, բարձրաձայնել իրենց տեսակետները եւ միանալ մեր նախաձեռնությանը։ Հայտնում ենք, որ մեր հաջորդ հավաք-քննարկումը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ գրադարանի բակում։ Հավաքը բաց է խնդրով մտահոգ բոլոր անձանց համար»,-ասված է հայտարարության մեջ:

Տպել
Ամենաշատ