Հաքերները վիրուս տարածելու նպատակով կոտրել են Eltima հավելվածներ մշակող ընկերության կայքը: Նշվում է, որ այդ վիրուսը կարող է անգամ վարակել Apple-ի վիրուսակայուն սարքերը, հաղորդում է Bleeping Computer-ը:
Հաքերներին հաջողվել է Elmedia Player ծրագրի նոր տարբերակի մեջ վիրուս մտցնել: Elmedia Player-ը Apple համակարգիչների մուլտիմեդիայի նվագարկիչն է:
Այն վարակվել է Proton RAT վիրուսով, որը հայտնի է Windows-ի օգտագործողներին:
Հաքերներին այն թույլ է տալիս մուտք ունենալ անձնական տվյալներին՝ համակարգային գաղտնաբառերից , VPN կոնֆիգուրացիաներից մինչեւ բրաուզերների պատմություն եւ կրիպտոարժույթների դրամապանակների տվյալներ:
Հոկտեմբերի 19-ին ընկերությունը սակայն նշել է, որ վնասակար կոդից մաքրել է կայքը եւ հավելվածը: