News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արմեն Ջիգարխանյանի ընկերները նրա համար բնակարան են գնել. նա կնոջից բաժանվելուց հետո զրկվել էր անշարժ գույքից: Այս մասին դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը հայտնել է «Մարդը եւ օրենքը» ծրագրում, հայտնում է «Բլոկնոտը»:

Ժողովրդական արտիստը հիմա բնակվում է սեփական տարածքում, նրա բնակարանն ընդարձակ է, լավ վերանորոգված, թատրոնից ոչ հեռու:

«Նա սեփական կացարան ունի, եւ այսօրվանից այնտեղ է բնակվում,- հայտարարել է Սողոմոնյանը: - Այդ շրջանում հրաշալի բնակարան է: Այս պատճառով կարծում եմ, որ պատմությունն ավարտվել է»:

Արմեն Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյորովն ասել է, որ Վիտալինան ոչ միայն իր անունով է դարձրել ամուսնու 3 բնակարանները, այլեւ «մաքրազարդել» է նրա դրամական հաշվեհամարները: Նա պնդում է, որ դերասանին մոլորության մեջ են գցել: Արդյունքում Արմեն Բորիսովիչը զրկվել է մոտ 15 մլն ռուբլուց, ըստ որում՝ վերջին փոխանցումը կատարվել է Ջիգարխանյանի հիվանդանոցում հայտնվելու օրը:

Ինքը դերասանը հայտարարել է, որ ցանկանում է Վիտալինայի հետ կապված իր կանքի էջը փակել, եւ այլեւս մտադիր չէ այս թեման քննարկել: Դերասանն ասել է, որ կատու է պահում, եւ հիմա նա է դարձել իր ամենամտերիմ էակը:

82-ամյա դերասանի եւ նրա 38-ամյա կնոջ միջեւ հրապարակային սկանդալը սկսվել է այն բանց հետո, երբ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հիվանդանոցում էր հայտնվել եւ շուտով ասել, որ պատրաստ չէ ներելու կնոջը, որը, նրա խոսքով, իրեն մեծ ցավ է պատճառել:

Ցիմբալյուկ Ռոմանովսկայան իր հերթին սեփական ցանկությամբ ազատվել է Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի տնօրենի պաշտոնից եւ հայտնել է ապահարզան տալու մտադրության մասին:

Անցյալ շաբաթ դերասանը պաշտոնական նամակ էր ուղարկել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ՝ խնդրելով իրեն եւ իր թատրոնի դերասաններին պաշտպանել «խաբեբաներից», որոնք խանգարում են կոլեկտիվի նորմալ աշխատանքին:

Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ներկայացուցիչը միաժամանակ հայտնել էր, որ նա մոր հետ Ռուսաստանից հեռացել է, բայց խոստացել է վերադառնալ, երբ իրավիճակը հանդարտվի: Նրա մայրը նշել է, որ դուստրը հեռացել է՝ հետեւանքներից զգուշանալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ