News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Պաղեստինը սպառնում է խզել բոլոր կապերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, եթե Վաշինգթոնում Պաղեստինի ազատագրման կազմակերպության ներկայացուցչությունը փակվի, հայտնում է AP-ը։

Պաղեստինի կողմից բանակցող Սաեբ Էրեհկաթը հայտնել է, որ Թրամփի վարչակազմի որոշումը «անհաջող ու անընդունելի է»։ Նա ԱՄՆ-ին մեղադրել է Իսրայելի կառավարության ճնշումներին տեղի տալու մեջ, մինչ պաղեստինցիները փորձում են համագործակցել վերջնական լուծման հասնելու համար։

Նրա խոսքով՝ պաղեստինցիները Թրամփի վարչակազմին նամակով տեղեկացրել են , որ ներկայացուցչության փակման դեպքում  մտադիր են դադարեցնել բանակցությունները։

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել էր, որ Վաշինգթոնում Պաղեստինի ազատագրման կազմակերպության ներկայացուցչությունը փակվելու է՝ հավելելով, որ իսրայելցիների գործողությունները Միջազգային քրեական դատարանում հետաքննելու մասին պաղեստինցիների կոչերը հակասում են ԱՄՆ օրենքի դրույթներին։

Մինչ այդ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները հայտնել էին, որ ներկայացուցչությունը չի փակվի, եթե Թրամփը որոշի, որ պաղեստինցիները լուրջ են տրամադրված Իսրայելի հետ բանակցություններին։ Սակայն հիմա նրանք ասում են, որ ներկայացուցչությունը անկախ դրանից կփակվի, հնարավոր է ժամանակավորապես։ Ապագայում այն նորից կբացվի, եթե պաղեստինցիները սկսեն բանակցել իսրայելցիների հետ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ