News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը:

Գործի վերաբերյալ այլ մանրամասներ պաշտպանը չհայտնեց՝ նշելով, որ չունի իր պաշտպանյալի համաձայնությունը:

Նշենք, որ նախկին պաշտոնյան ձերբակալվելուց հետո դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել, սակայն մեղադրանքի առաջադրումից հետո նախաքննական մարմնի միջնորդությունը բավարարվել էր եւ նա կալանավորվել է:

NEWS.am-ի տեղեկություններով, այս գործի շրջանակում կա արդեն իսկ 4 մեղադրյալ՝ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալը, տեսչության ավագ տեսուչը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության անտառապետը եւ  վերջինիս օժանդակած անձը: Նրանց բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանցից երկուսը հետախուզման մեջ են:

Ավելի վաղ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ տարբեր անտառտնտեսություններում կատարվել են լայնածավալ ապօրինի անտառահատումներ, որոնք իրականացվել են հիշյալ անտառտնտեսությունների որոշ պաշտոնատար անձանց  գիտությամբ, կատարված հակաիրավական արարքները կանխելու, խափանելու լիազորությամբ օժտված մարմինների մի շարք աշխատակիցների հովանավորությամբ, թողտվությամբ եւ ներգրավվածությամբ, այդ թվում՝ ապօրինի անտառահատման նպատակով սխեմատիկ կոռուպցիոն մեխանիզմների առկայությամբ:

Մասնավորապես, քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալի, նույն տեսչության ավագ տեսուչի  կողմից, նյութական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտառտնտեսությունում իրականացված ստուգման ընթացքում հայտնաբերված  ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստանալու, տեսչության բաժնի պետի տեղակալի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու,  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք տալու, ինչպես նաեւ քաղաքացու կողմից վերջինիս  կաշառք տալուն օժանդակելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Ամենաշատ