News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում 71-ամյա հիվանդի մահվան գործով դեռեւս հուլիսին դատարանի որոշմամբ նշանակված կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել: Այս մասին NEWS.am-ից ասաց գործով ամբաստանյալներից Գեւորգ Գրիգորյանի պաշտպան Անդրանիկ Մնացականյանը:

Նա նշեց, որ իր պաշտպանյալը մասնակցել է հանձնաժողովի նիստին: Պաշտպանի խոսքով, փորձաքննության եզրակացությունն ամենայն հավանականությամբ կստացվի առաջիկա շաբաթներին:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Նելսոն Սուվարյանը, որը 2015թ. օգոստոսի 31-ին հերթապաբ վիրաբույժ է եղել, ստացիոնար բուժման ընդունված 71-ամյա Գոհարիկ Հարությունյանի հիվանդության ախտորոշումը տվել է ոչ լիարժեք եւ ուշացումով: Մասնավորապես, վիրաբույժը չի ախտորոշել դեռեւս օգոստոսի 27-ին կատարված որովայնի խոռոչի օրգանների համակարգչային շերտագրությամբ ախտորոշված քարային խոլեցիստիտի պերֆորատիվ /թափածածկված/ լինելը, ինչպես նաեւ ենթալյարդային շրջանում ինֆիլտրատի գոյացումը: Ավելին, Սուվարյանին ներկայացվել են օգոստոսի 31-ին արված հետազոտությունների արդյունքները, սակայն անտեսել է դրանք: Նախաքննության տվյալների համաձայն՝ Գոհարիկ Հարությունյանի հիմնական հիվանդության եւ դրա բարդությունների հայտնաբերման եւ բուժման համար օբյեկտիվ խոչընդոտող պատճառներ չեն եղել: Ավելին օգոստոսի 31-ին եւ սեպտեմբերի 1-ին հիվանդի նկատմամբ վիրահատական միջամտություն չիրականացնելու Սուվարյանի պատճառաբանությունները մասնագիտական տեսանկյունից անհասկանալի եւ անընդունելի են` առավել եւս Գոհարիկ Հարությունյանի ստացիոնար բուժման ընդունված լինելու պայմաններում: Գոհարիկ Հարությունյանին այդ ժամկետում անհրաժեշտ շտապ վիրահատությունը Նելսոն Սուվարյանը ժամանակին չի իրականացրել, այլ կատարել է միայն սեպտեմբերի 2-ին, որի հետեւանքով որովայնի խոռոչում շարունակել է զարգանալ թարախաֆիբրինային տեղային տարածուն պերիտոնիտը` կոնգլոմերատի ձեւավորումով: Նելսոն Սուվարյանի կողմից անհրաժեշտ վիրահատության ժամանակին չիրականացնելը եւ հետվիրահատական շրջանում տվյալ բուժհաստատությունում թույլ տրված մյուս թերությունները եւ բացթողումները, ըստ փորձագետների, գտնվում են պատճառահետեւանքային կապի մեջ Գոհարիկ Հարությունյանի մոտ թարախասեպտիկ բարդությունների զարգացման, օրգանիզմի ընդհանուր ծանր ինտոքսիկացիայի խորացման, պոլիօրգանային անբավարարության զարգացման հետ` հանգեցնելով մահվան ելքի սեպտեմբերի 10-ին:

Բաժանմունքի վարիչ Գեւորգ Գրիգորյանն էլ, ունենալով պարտականություններ իրականացնելու իր ենթակայության տակ գտնվող անձնակազմի օպերատիվ ղեկավարություն բուժօգնություն կազմակերպելու համար, կազմակերպելու եւ վերահսկելու բաժանմունքի գործունեությունը, ոչ պատշաճ է իրականացրել իր մասնագիտական պարտականությունները:

Երկու բժիշկներին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգքրի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ