News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի նախկին փոխնախագահ Էմերսոն Մնանգագվան, նախագահ Ռոբերտ Մուգաբեի հրաժարականից հետո երկու օրվա ընթացքում պետք է իր պաշտոնը ստանձնի, New Zimbabwe-ին ասել է «Զիմբաբվեի Աֆրիկյան Ազգային Միություն- Հայրենասիրական ճակատ» կուսակցության (ZANU-PF) խորհրդարանական կազմակերպիչ Լավմոր Մատուկեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք կուսակցության ղեկավարի պաշտոնում նրա թեկնածությունն ենք (Մնանգագվա - խմբ): առաջարկել: Նոր նախագահ նշանակելու հրատապ անհրաժեշտություն կա», - ասել է նա:

«Նա այնքան հեռու չէ, ինչպես մտածում եք», - ասել է Մատուկեն նախկին փոխնախագահի գտնվելու վայրի մասին` նշելով, որ նրա երկիր վերադառնալը  «մի քանի րոպեի» հարց է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ