Լեհաստանում ուղևորատար գնացքը բախվել է բետոնախառնիչին և դուրս եկել ռելսերից։ Այս մասին հայտնում է 360.ru-ն։
Լրագրողները պարզել են, որ արտակարգ պատահարը տեղի է ունեցել Մազովեցկի վոյևոդության երկաթգծի անցումում։ Լյուբլին-Շեցին երթուղով ընթացող գնացքը բախվել է բեռնատարին և շրջվել։
«Մի քանի տասնյակ մարդ է տուժել, նրանցից չորսը գտնվում են ծանր վիճակում», — ասվում է հրապարակման մեջ։
Նյութում՝ լեհական ԶԼՄ-ներին հղումով, ընդգծվում է, որ մեկ մարդ ստացել է մահացու վնասվածքներ։ Բացի այդ, տուժել է բետոնախառնիչի վարորդը, որին ուղղաթիռով տեղափոխել են բժշկական հաստատություն։
Այժմ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։ Նրանք պետք է պարզեն պատահարի հանգամանքները։


























