Բանակային դիրքում ճաշեցի մեր սիրելի ժամկետային զինվորների հետ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Ճաշակեցինք դիրքերի համար նախատեսված պահածոյացված սնունդը»,- նշել է նա:

Տեսանյութում նա դիմելով զինվորներին, ասում է. «Էս ի՞նչ ճոխ սեղան եք գցել, էս ի՞նչ է, լոբով ճաշ, հաճար, միս։ Այսինքն այս բաները տաքացնո՞ւմ եք։ Կբերե՞ք՝ ինչից եք սարքել տղերք, փակ տարբերակները։ Ուզում եմ նաև ձեր հարազատները տեսնեն՝ ինչ եք ուտում»։

Այնուհետև նախարարը հետաքրքրվեց, թե զինվորներն այս ուտելիքներից որն են սիրում, որը՝ ոչ։

, ինչ սարքել եք մեզ հյուրասիրում եք, այդ սիրում եք, ճիշտ է այդպես, ես էս ամեն ինչ շատ սիրում եմ։