ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ամերիկացիներին Լուսին «վերադարձնել», իսկ վերջում՝ Մարս ուղարկել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տանը:
Թրամփը «Տիեզերական քաղաքականության վերաբերյալ հրահանգ 1» կստորագրի, որը NASA-ին հանձնարարում է «տիեզերքի յուրացման նորարարական ծրագիր մշակել, որպեսզի ամերիկացի տիեզերագնացներին նորից Լուսին ուղարկի, իսկ վերջնական արդյունքում նաեւ Մարս», ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Գիդլին:
Նրա խոսքով՝ Թրամփի որոշումը հիմնված է Ազգային տիեզերական խորհդրի հանձնարարականների վրա:
«Նա կփոխի մեր երկրի քաղաքականությունը տիեզերական թռիչքների ոլորտում, որպեսզի Ամերիկային օգնի տիեզերական ոլորտում շարժիչ ուժ դառնալ, տիեզերքից նոր գիտելիքներ սռանալ եւ զարմանալի տեխնոլոգիաներ ստեղծել », - ասել է Գիդլին: