News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

25-ամյա Խորեն Գրիգորյանը «տարօրինակ» նախասիրություն ունի՝ սոցկայքերում նրա հրապարակած լուսանկարներից ակնհայտ է դառնում, որ նա սպանում է ոչ որսատեսակ հանդիսացող կենդանիներ: 25-ամյա երիտասարդն առանձնահատուկ դաժանաբար է վարվում կենդանիների հետ, ուտում ցանկացած տեսակի կենդանի եւ այդ մասին հրապարակավ հայտնում սոցիալական ցանցերում:

Այս մասին հայտնում է econews.am կայքը,  նշելով, որ ուշագրավ է այն դաժանությունը, որով նա կատարում է, այսպես կոչված, «որսը». օրինակ՝ գայլին որսալուց հետո, երիտասարդը մորթել է կենդանուն եւ օրգանիզմի ամբողջ պարունակությամբ հանդերձ լուսանկարը բեռնել համացանց՝  «...սիրտն եմ հանել, ատամներն եմ բալգառկով կտրել ու թոքի կեսը չորացրել, լաքել եմ... » մեկնաբանությամբ։

ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանը econews.am-ի հետ զրույցում ասել է, որ մի լուսանկարում քնամկան ձագեր են, որոնք ընդհանրապես պիտանի չեն որպես սնունդ: Նրա գնահատմամբ՝ երիտասարդն ուղղակի տանջում է կենդանիներին:

Տպել
Ամենաշատ