News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2017-ին սմարթֆոնների շուկայում երկու նոր միտում է ստեղծվել` անշրջանակ դիսփլեյ եւ ավելի բարձր գներ: Այս տարի գրեթե բոլոր նոր սարքերը հետեւել են նշված միտումներին, ինչպես նաեւ բարելավել են անցյալ տարվա երկու տեսախցիկով սարքերը եւ արհեստական ինտելեկտի ֆունկցիաները:

Apple iPhone X, iPhone 8 եւ iPhone 8 Plus

Այս տարի Apple-ը երեք նոր iPhone է ներկայացրել: iPhone X-ը թարմ, անշրջանակ դիզայնով եւ Face ID նոր տեխնոլոգիայով հագեցված ֆլագման է: Բոլոր երեք նոր iPhone-ները ունեն միանգամայն նույնական հիմնական տեսախցիկներ, սակայն 8 Plus-ը եւ iPhone X-ը ունեն նաեւ երկրորդական տեսախցիկ, որը թույլ է տալիս ստանալ պատկերի ավելի հստակ մեծացում եւ լուսանկարել լղոզված ֆոնով դիմանկարային ռեժիմում: Բացի այդ, iPhone X-ը կարող է լղոզված ֆոնով դիմանկարներ անել առջեւի տեսախցիկի միջոցով:

Բոլոր երեք iPhone-ներն ունեն նույնատիպ արտադրողականություն, քանի որ հագեցված են A11 չիպով:

Բոլոր երեք iPhone-ները ունեն նաեւ ապակե վերին վահանակներ եւ Qi անլար լիցքավորման հնարավորություն: Այս սմարթֆոնները եւս արագ են լիցքավորվում:

Նրանք աչքի են ընկնում իրենց բնութագրերով, ինչպես նաեւ հավելվածների եւ խաղերի հարուստ համակարգով: Բացի այդ, դուք կարող եք վստահ լինել, որ Apple-ը սմարթֆոնների՝ շուկա դուրս գալուց հետո դեռ երկար տարիների ընթացքում կշարունակի սարքը թարմացումներով հագեցնել:

Galaxy Note 8, Galaxy S8 եւ S8 Plus

Այս տարի Samsung-ը երեք նոր հեռախոս է ներկայացրել` S Pen-ով Galaxy Note 8 ֆլագմանը, ինչպես նաեւ Galaxy S8 եւ S8 Plus-ը:

Ընկերությունը էլ ավելի է կատարելագործել հեռախոսների ապակե եւ մետաղական կառուցվածքը՝ հասցնելով դրանք կատարելության: Տեսախցիկի որակը նույնպես բարելավվել է, մարտկոցի երկարակեցությունը  բարձր է: Բոլոր երեք սմարթֆոնները հագեցված են գերազանց հակադրությամբ Super AMOLED էկրանով:

Բոլորը աշխատում են Android համակարգով եւ Samsung Experience-ի (նախկինում հայտնի է որպես TouchWiz) ինտերֆեյսով, որն ավելի լավ տեսք ունի, քան նախորդ տարբերակները: Արտադրողականությունը ընդհանուր առմամբ գերազանց է, բայց ոչ այնքան հարթ: Եվ մի սպասեք արագ թարմացումների Android-ի համար: Այդպես, օրինակ, Oreo-ն մինչեւ հիմա փորձարկման փուլում է, չնայած Google-ը դեռ ամռանը ներկայացրեց իր վերջին ОС տարբերակը:

Note 8-ը հիանալի տարբերակ է, եթե ցանկանում եք, որ հեռախոսը ունենա բարձր արտադրողականություն եւ ստիլուս: Այն նաեւ Samsung-ի՝ երկրորդային տեսախցիկով առաջին հեռախոսն է, որը դուք կարող եք օգտագործել լղոզված ֆոնով դիմանկարների եւ լուսանկարների համար:

Galaxy S8- ը եւ Galaxy S8 +-ը այս երկու գործառույթներից զուրկ են, սակայն ունեն ավելի մատչելի գներ եւ նմանատիպ արտադրողականություն, ուստի մենք կարող ենք խորհուրդ տալ դրանք որպես գնի եւ որակի լավագույն համադրություն:

LG V30

LG ընկերության լավագույն բջջային հեռախոսը V30-ն է՝ անշրջանակ էկրանով։ Այն նաեւ հագեցած է FullVision էկրանով։

V30-ն ունի հրաշալի տեսախցիկ եւ առաջատար հեռախոսներից է՝ հագեցած լրացուցիչ, լայնընդգրկուն տեսախցիկով, որն անթերի նկարում է դինամիկ տեսանյութ:

Խոսելով տեսանյութերի մասին՝ V30-ն առաջարկում է մի քանի առաջատար վիդեոռեժիմներ։ Այն նաեւ տրամադրում է բարձրորակ աուդիո, հրաշալի դիզայն՝ ապակյա ետեւի վահանակով եւ մետաղյա հիմնակմախքով։ LG-ի կողմից  առաջարկվող Android-ի ինտերֆեյսը որոշակի մշակման կարիք ունի, բայց այն ֆունկցիոնալ է եւ արագորեն հարմարվեք նրա առանձնահատկություններին։ Դուք կարող եք ընտրել V30-ը, եթե գնահատում եք լայնընդգրկուն տեսախցիկը եւ ձայնի հրաշալի որակը։

OnePlus 5T

OnePlus 5T-ն վերջերս է թողարկվել։ Այն առաջարկում է հրաշալի դիզայն, հարմարավետ օգտագործում, անշրջանակ AMOLED էկրան եւ առաջատար մարտկոց։ Նշենք նաեւ, որ այն  ունի Android-ի մաքուր ինտերֆեյս եւ 5T արագություն։ Տեսախցիկը լավագույնը համարել չի կարելի, բայց ապահովում է բավականաչափ որակյալ նկարներ։ Face Unlock նոր գործառույթը բավականաչափ լավ է աշխատում, բայց  դեռեւս զիջում է  Face ID տեխնոլոգիային։

Huawei Mate 10 Pro

Huawei Mate 10 Pro-ն հագեցած է անշրջանակ էկրանով եւ ներառում է Kirin 970 չիպսեթ, որն արագ է աշխատում եւ ունի առանձին միջուկ։ Բավականաչափ հարմար է տեսախցիկը։ Ձեզ դուր կգա նաեւ ոճային  հետեւի վահանակը եւ ընդհանուր գեղեցիկ դիզայնը։

Դրա ամենամեծ  յուրահատկությունը  լավ  Android ինտերֆեյսն է: Սա դուր կգա  այն մարդկանց, ովքեր ցանկանում են տարբերվել:

Xiaomi Mi 6

Xiaomi սմարթֆոնները մշտապես առանձնանում են հրաշալի տեխնիկական բնութագրերով, բայց  ոչ իդեալական տեսախցիկով։ Սակայն այս նոր սմարթֆոնը կարող է iPhone 7 Plus տեսախցիկին այլընտրանք ծառայել։ Mi 6 տեսախցիկը հագեցած է երկու օբյեկտիվներով 12 մեգապիքսել  հզորությամբ, ինչպես նաեւ 4-առանցքանի օպտիկական կայունացմամբ։

Միաժամանակ աշխատելով՝ այդ տեսախցիկները թույլ են տալիս ստանալ գեղեցիկ եւ հստակ պատկերներ բոլոր պայմաններում: Դիմանկարային նկարահանման ռեժիմը թույլ է տալիս ստանալ հստակ եւ բարձր որակի լուսանկարներ։  Mi 6-ն ունի դիմանկարային օբյեկտիվ՝ 52 մմ ֆոկուսային հնարավորությամբ: Տեսախցիկի 2 անգամ օպտիկական խոշորացման ոսպնյակը թույլ է տալիս ստանալ լանդշաֆտային նկարներ, իսկ 10 անգամ թվային խոշորացումը կարող է ֆիքսել նրբությունները նույնիսկ հեռավորության վրա: Mi 6-ի 4-առանցքային  օպտիկական կայունացման տեխնիկան թույլ է տալիս ստանալ հստակ պատկերներ։ Ներկառուցված մարտկոցը եւ գիրոսկոպը   հնարավորություն են տալիս հստակ պատկերներ ստանալ շարժման ժամանակ։

Դիմացի տեսախցիկը ունի 8 մեգապիքսել հզորություն։ Beautify 3.0 ֆիլտրացման տեխնոլոգիան էլ կանանց այտերն է փոքրացնում, հարթեցնում մաշկը, մեծացնում աչքերը, իսկ տղամարդկանց արտաքինի դեպքում ավելի քիչ է փոփոխություններ անում։

Nokia 6

Nokia 6-ը դարձել է Nokia ապրանքանիշի ներքո HMD Global ընկերության Android օպերացիոն համակարգով առաջին սմարթֆոնը:

Այն 5,5-դյույմանոց էկրան ունի՝ 1920x1080 պիքսել թույլատրելիությամբ, Qualcomm Snapdragon 430 պրոցեսոր, ինչպես նաեւ 4 ԳԲ օպերատիվ եւ 64 ԳԲ մշտական հիշողություն՝  microSD քարտերով ընդլայնվելու հնարավորությամբ: Մարտկոցի տարողությունը ժամում 3000 մԱ է: Սարքի հիմնական խցիկի թույլատրելիությունը կազմում է 16 Մպ, ճակատայինը՝ 8 Մպ:

OPPO F5

Սա վարկանիշի ամենանոր մոդելներից է, որի համաշխարհային վաճառքը սկսվել է անցյալ նոեմբերին:

Սարքը երկարացված IPS դիսփլեյ ունի՝ 6 դյույմ անկյունագծով՝ կողմերի 18:9 հարաբերակցությամբ եւ 2160x1080 պիքսել թույլատրելիությամբ: MTK Helio P23 պրոցեսոր ունի, որը լրացվում է 4/6 ԳԲ օպերատիվ եւ 32/64 ԳԲ մշտական հիշողությամբ: Վերջինը կարելի է ընդլայնել microSD քարտերրով:

Մարտկոցի տարողությունն է ժամում 3200 մԱ: Հիմնական խցիկի թույլատրելիությունը 16 Մպ է կազմում, ճակատայինը՝ 20 Մպ:

Razer Phone

Սա խաղային աքսեսուարների հայտնի արտադրողի սմարթֆոնն է, որը նախատեսված է գեյմերների համար:

Այն 5,7-դյույմանոց IGZO դիսփլեյ ունի՝ 2560x1440 պիքսել թույլատրելիությամբ եւ ծավալման 120 հերց հաճախականությամբ, Snapdragon 835 պրոցեսոր եւ 8/64 ԳԲ հիշողություն: Մարտկոցի տարողությունն է ժամում 4000 մԱ: Գաջեթի հետեւի կողմում տեղադրված հիմնական խցիկը կրկնակի է՝ համապատասխանաբար 12 եւ 13 Մպ: Ճակատային մոդուլի թույլատրելիությունն է 8 Մպ:

Սմարթֆոնի լրացուցիչ դրական կողմերից է 24-բիթանոց թվաանալոգային վերափոխիչը եւ ճակատային 2 ստերոդինամիկները՝ Dolby Atmos ձայնով: Ականջակալների համար «դասական» 3,5 մմ անջատում չկա:

Google Pixel 2

Google ընկերության «կրտսեր» սարքն այս տարի հագեցել է 5-դյույմանոց AMOLED էկրանով՝ 1920x1080 կետերի թույլատրելիությամբ (պիքսելների խտությունը՝ 441 ppi): Որպես պրոցեսոր հանդես է գալիս Snapdragon 835 չիպը, որը համալրվում է 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ: Ներկառուցված պահուստարանի տարողությունը 64 կամ 128 ԳԲ է, մարտկոցինը՝ ժամում  2700 մԱ:

Սարքի գլխավոր «ֆիշկան», որի շնորհիվ սարքը վարկանիշի մեջ է հայտնվել, հիմնական ֆոտոմոդուլն է՝ 12 Մպ թուլատրելիությամբ (դիաֆրագման՝ f/1.8):  DxOMark հեղինակավոր ֆոտոռեսուրսի գնահատմամբ՝ Google Pixel 2-ը աշխարհում լավագույն խցիկաֆոններից մեկն է՝ լուսանկարների որակի 98 միավոր ընդհանուր գնահատականով: Ճակատային մոդուլի թույլատրելիությունը կազմում է 8 Մպ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ