News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 20
Տեսնել լրահոսը

Մասնագետները նշել են 2017 թվականի ամենավատ սմարթֆոնները: Ներկայացնում ենք 2017-ի  տեխնոլոգիական ոլորտում ամենամեծ հիասթափությունները: Ուրախացնող մի բան կա. դրանք այդքան էլ շատ չեն:

LG G6

Այս սարքը ներկայացվել է հոկտեմբերին եւ քննադատվել է բազմաթիվ թերությունների համար: Սարքի հիմնական թերություններից մեկը թույլ մարտկոցն է: Օգտագործողները նաեւ ընդգծել են սմարթֆոնի հնաոճ դիզայնը: Թեեւ սարքը բավական լավ հատկանիշներ ունի, այն շուկայում մեծ պահանջարկ չունի:

ZTE Blade S6

Չնայած այն հանգամանքին, որ սարքի արժեքը կազմում է 260 եվրո եւ խոստացել է լինել ընկերության նորարարական սարքը, քննադատները կարծում են, որ սմարթֆոնը որեւէ նշանակալի առավելություն չունի. տեխնիկական հագեցվածությունը միջին մակարդակի է, էկրանը ունի 5 դյույմ անկյունագիծ: Բացի դրանից, օգտվողները չեն սիրում լրացուցիչ հիշողության սլոթի բացակայությունը, ինչպես նաեւ պլաստիկից պատրաստված հետեւի վահանակը: Չնայած այն հանգամանքին, որ ընդհանուր առմամբ սարքը վատ չէ, վաճառքները ռեկորդային ցածր մակարդակի են:

LG G4c (compact)

Այս սարքը կարող էր առաջատար դիրքեր գրավել ֆլագմանային շուկայում, սակայն, չնայած իր բոլոր առաջադեմ տեխնիկական բնութագրերին, օգտվողները չեն գնահատել սարքի դիզայնը, քանի որ այն նման է Samsung-ի նախորդ մոդելներին: Այն քննադատվել է նաեւ մինի ֆլագմանի համար չափազանց բարձր գնի պատճառով:

Essential Phone

 2017-ի մայիսի վերջին Android- ի ստեղծող Էնդի Ռուբինը ներկայացրեց իր առաջին սմարթֆոնը՝ Essential Phone-ը: Օգտագործողները կարծում էին, որ դա կատարյալ սմարթֆոն է:

Առաջին երկու շաբաթվա ընթացքում վաճառվել էր մոտ 5000 սարք, ինչը շատ քիչ է: Նորույթի արժեքը 699 դոլար էր: Գինը որոշակի կանգնեցնող գործոն դարձավ վաճառքների առումով,  եւ ժամանակի ընթացքում սկսեց նվազել: Օրինակ, հիմա պաշտոնական կայքէջում Essential Phone-ը վաճառվում է 499 դոլարով: Բացի այդ, սարքի թույլ կողմը հիմնական ֆոտոխցիկն է, որը բավականին միջակ լուսանկարներ է անում:

Android Wear

2014 թվականի մարտ ամսվա կեսերին ներկայացվեց սմարթ ժամացույցների  նոր օպերացիոն համակարգը: Այդ ժամանակ դա իսկական «բում» էր: Android Wear-ը զարգանում էր մոտ 3 տարի, եւ շատ արտադրողներ թողարկում էին ժամացույցի սեփական տարբերակները:

Սմարթ ժամացույցներից օգտվողների թիվը մեծացնելու համար միացավ  iOS սարքերին աջակցությունը: Այսինքն, iPhone- ի օգտվողները այժմ կարող էին հեշտությամբ գնել, ասենք, Moto 360-ը, եթե իրենց ինչ-ինչ պատճառներով դուր չէր գալիս Apple Watch-ը:

Այս պահին Android Wear պլատֆորմը ծանր ժամանակներ է ապրում: Անորոշ պատճառներով բացարձակ բոլոր սմարթ ժամացույցները անհետացել են Google Store-ի առցանց խանութից: Android Wear պլատֆորմը օգտվողների շրջանում շատ տարածված չէր. արտադրանքը հաճախ բավականին թանկ էր, եւ ոչ բոլորը կարող էին այն իրենց թույլ տալ:

iOS 11

2017 թվականի հունիսի սկզբին Apple Worldwide Developers կոնֆերանսին ներկայացվեց iOS սարքի համար օպերացիոն համակարգի նոր տարբերակը՝ iOS 11-ը: Այն, անշուշտ, տպավորություն գործեց, սակայն ռելիզի ժամանակ ամեն ինչ փոխվեց: iOS 11-ը հավասարապես վատ է աշխատում ինչպես հին, այնպես էլ նոր սարքերի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Facebook-ի օգտատերերը կկարողանան ինքնուրույն որոշել լրատվության աղբյուրի հուսալիությունը
Մենք որոշեցինք, որ եթե հանրությունն ինքնուրույն որոշի, թե որ ռեսուրսներին կարելի է վստահել, դա առավել օբյեկտիվ կլինի․․․
Apple-ը «խելացի» ատամի խոզանակ է ստեղծել
Սարքը կարող է նաեւ կազմել բերանի խոռոչի քարտեզը, իսկ ստացված տվյալները՝ բեռնել սմարթֆոնի մեջ...
ԱՄՆ օդանավակայաններում կառգրավեն զբոսաշրջիկների գաջեթները՝ գաղտնաբառը ասելուց հրաժարվելու դեպքում
ԱՄՆ-ի Անվտանգության ծառայությունը ստուգում է ահաբեկիչների հետ օտարերկրացիների հնարավոր կապը․․․
Samsung-ը սելֆի տեսախցիկը կթաքցնի սմարթֆոնի էկրանի հետեւում
Տեսականորեն Samsung-ի նոր մշակումը թույլ կտա դիմային տեսախցիկը տեղադրել հեռախոսի հենց կենտրոնում՝ այնպես, որ տեսագրման ընթացքում զրուկցին թվա, թե...
Instagram-ը ցույց կտա օգտատիրոջ վերջին անգամ մուտք գործելու ժամանակը
Գործառույթը հասանելի կլինի միայն նրանց, որոնց հետ օգտատերն անձնական նամակագրություն է վարել մասնավոր հաղորդագրությունների բաժնում․․․
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հերքել է E-Chat մեսենջերի ստեղծման գործում իր մասնակցությունը
Հարթակի մշակողները մեսենջերի ստանդարտ գործառույթներին ավելացրել են նաեւ կրիպտոդրամապանակ՝ բանկային քարտի կցման հնարավորությամբ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news