News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարություններից հետո կոչ է արել վերանայել հրեական պետության տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, համապատասխան գրառումը պաշտպանության նախարարության ղեկավարը կատարել է Facebook-ի իր էջին:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր հանրապետության՝ Արեւելյան Երուսաղեմում դեսպանություն բացելու մտադրության մասին՝ ի պատասխան Վաշինգտոնի՝ իր դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշմանը:

«Անցած ամիսներին Թուրքիայի նախագահ Էրդողանը օգտագործում էր բոլոր հնարավոր առիթները հրեական պետության դեմ բացահայտ սադրանքների համար, - գրել է Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը, - Կարծում եմ,  որ մեզ (Իսրայելին) հարկավոր է շատ բաներ վերանայել Թուրքիայի հետ հարաբերություններում»: Մասնավորապես Լիբերմանը նշել է, որ ինքը «դեմ է Իսրայելից Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա գազամուղի կառուցմանը»: «Կարծում եմ, որ մեծ ռազմավարական սխալ կլինի, եթե, այսպես ասած, մեր գազատարի կափույրը լինի Էրդողանի ձեռքում»,- մանրամասնել է նախարարը:

Իսրայելը եւ Թուրքիան կարգավորել էին իրենց հարաբերությունները միայն 2016 թվականին՝ 6 տարի ձգվող ճգնաժամից հետո: 2010 թվականին իսրայելական հատուկ ուժերը զավթել էին Թուրքիայից դեպի Գազայի հատված ուղեւորվող «Մավի Մարմարա» հումանիտար օգնության նավը, ինչից հետո Անկարան իջեցրել էր հրեական պետության հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը եւ կոշտ դիրքորոշում ստանձնել՝ առաջադրելով մի շարք պայմաններ:

Անցյալ տարվա հունիսին երկրների միջեւ կարգավորման համաձայնագիր կնքվեց, որը նախատեսում է դեսպանների վերադարձ, ինչպես նաեւ տնտեսության, այդ թվում նաեւ էներգետիկայի ոլորտում փոխգործակցության ակտիվացում:

Թուրքիան մտադիր է դեսպանություն բացել Արեւելյան Երուսաղեմում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ