News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները կարձագանքեն աշխարհի աճող քաղաքական, տնտեսական եւ ռազմական մրցումներին: Այս մասին ասվում է Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության ռազմավարությունում, որը ներկայացրել է Նախագահ Դոնալդ Թրամփը:

Նշվում է, որ Չինաստանը եւ Ռուսաստանը մարտահրավեր են նետում ԱՄՆ իշխանությանը, ազդեցությանը եւ շահերին՝ փորձելով խաթարել ամերիկյան անվտանգությունն ու բարգավաճումը:

«Նրանք վճռական են, որպեսզի տնտեսությունը ավելի քիչ ազատ ու արդար դարձնեն, զինված ուժերը ավելացնեն, հասարակության ճնշման եւ դրանց ազդեցության ընդլայնման համար վերահսկեն տեղեկատվությունը եւ տվյալները»:

Չինաստանը եւ Ռուսաստանը զարգացնում են ժամանակակից զենքեր եւ հնարավորություններ, որոնք կարող են սպառնալ Միացյալ Նահանգների կառավարման ձեւին, վերահսկողությանը, ենթակառուցվածքներին:

Ռուսաստանը միջամտում է աշխարհի բոլոր երկրների ներքին քաղաքական գործերին: Ռուսական հավակնությունների եւ աճող ռազմական կարողությունների համադրումը Եվրասիայում անկայուն սահմաններ է ստեղծում, որտեղ ռուսական սխալների պատճառով հակամարտությունների վտանգն աճում է:

Ռուսաստանն օգտագործում է քայքայիչ գործողություններ` նվազեցնելով Եվրոպայի վստահությունը Ամերիկայի հանձնառությանը, խաթարում է տրանսատլանտյան միասնությունը:

«Ներխուժելով Վրաստան եւ Ուկրաինա՝ ՌԴ-ն ցույց տվեց տարածաշրջանում պետությունների ինքնիշխանությունը  խախտելու իր պատրաստակամությունը: ՌԴ-ն շարունակում է վախեցնել հարեւաններին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ