News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքական բանակը կարող է մեկ շաբաթվա ընթացքում սիրիական քրդերի (YPG) ինքնապաշտպանական ուժերի ենթակայության տակ գտնվող Սիրիայի հյուսիսարեւմտյան  Մանբիջ եւ Աֆրին շրջաններում գործողություն սկսել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մանբիջում, եթե մեզ տրված խոստումները չկատարվեն (ԱՄՆ կողմից՝ YPG-ի դուրս բերման մասին), մենք ինքներս կլուծենք հարցը: Նրանք կտեսնեն, թե ինչ ենք անելու մեկ շաբաթում: Եթե Աֆրինայում ահաբեկիչները չհանձնվեն, ապա մենք նրանց գլուխները կկտրենք», - ասել է Էրդողանը` ելույթ ունենալով Թուրքիայի Էլյազիգ նահանգում:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները YPG-ի համար  զենքով 4900 բեռնատար եւ մոտ 2000 ինքնաթիռ են ուղարկել Սիրիա:

«Սա դաշնակցություն չէ: Դուք YPG-ին զենք եք տալու եւ խոսելու եք մեզ հետ ռազմավարական գործընկերության մա՞սին: Սա ոչ ոք չի մարսի: ԱՄՆ-ն զբաղվում է ինքնախաբեությամբ՝ հավատալով, որ ահաբեկիչների հետ համագործակցությունը չի վնասի իր ազգային շահերին», - ասել է Էրդողանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ