News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի զինված ուժերը զանգվածային հրետակոծության են ենթարկվել Աֆրինայի շրջանում սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերի դիրքերը, հաղորդում է Kommersant.ru-ն:

  Դա տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայում ահաբեկիչների մասին հայտարարությունների ֆոնին: «Եթե Աֆրինայում ահաբեկիչները չհանձնվեն, ապա մենք կոչնչացնենք նրանց», - Anadolu-ն մեջբերում է նրա խոսքերը:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հրավիրել էր Ռուսաստանի եւ Իրանի դեսպաններին Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների մասին պարզաբանումներ տալու համար, որոնք իբր Իդլիբում դեէսկալացիայի գոտում խախտում են հրադադարը:

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Բաշար Ասադի զորքերը հարձակվում են չափավոր ընդդիմության դիրքերի վրա՝ «Ջեբհաթ Ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատրվակով:

 

Էրդողանը սպառնացել էր Սիրիայում YPG դեմ մեկ շաբաթում գործողություն սկսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ