News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Վիքիպեդիան 17 տարեկան է: Այն ստեղծվել է 2001 թվականի հունվարի 15-ին: Համարվում է, որ Վիքիպեդիան հայտնի հանրագիտարան է, որն ունիվերսալ է եւ հեշտությամբ տարածվում է համացանցում:

Այն բոլոր գոյություն ունեցող հանրագիտարանների շարքում ճանաչվել է որպես ամենալիարժեքն ու հստակը: Վիքիպեդիան ընդգրկված է աշխարհի ամենաշատ այցելություն ունեցող կայքերի ցանկում: Հատկանշական է, որ այս հանրագիտարանի տեղեկատվությունը տրամադրվում է աշխարհի մի քանի լեզուներով: Այս աշխատանքը կատարում են կամավոր մարդիկ:

Ցանցի ցանկացած օգտվող կարող է օգտվել Վիքիպեդիայի կայքից. եթե նա սխալ կամ անբավարար տեղեկատվություն է տեսնում, ապա կարող է ուղղակիորեն խմբագրել տեքստը եւ փոփոխություններ կատարել կայքում: Այսպիսով, անընդհատ թարմացում է տեղի ունենում, եւ բաժինները լրացվում են: Սա ուղղակիորեն ազդում է նաեւ հենց աղբյուրի զարգացման վրա: Վիքիպեդիան ստեղծել են Ջիմի Ուեյլսն ու Լարի Սենգերը: Այս բառը հավայերենից թարգմանաբար «արագ» է նշանակում: Պետք է նշել, որ այս հանրագիտարանը սկզբնաղբյուր չի հանդիսանում: Հետեւաբար, եթե դրա սահմաններում որեւէ փաստ է մատնանշվում, ապա անհրաժեշտ է նշել նաեւ գործող ճշմարիտ աղբյուրի հղումը: Հակառակ դեպքում չի թույլատրվի հոդվածը հրապարակել:

Հայերեն Վիքիպեդիա. 210 հազար հոդված

Ներկայումս Վիքիփեդիայի հայերեն տարբերակը ավելի քան 210 հազար հոդված է ներառում: Սա մի քանի անգամ ավել է, քան Մեծ ռուսական հանրագիտարանի ծավալը: Հայերեն Վիքիպեդիան Հայաստանի բնակչության թվաքանակի տեսանկյունից բավական ակտիվ է զարգանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության աշխատակից Դաթո Աբուլաձեն: Դրանից զատ, նրա խոսքով՝ հայկական Վիքիպեդիան մտնում է աշխարհում առավել ակտիվ զարգացող Վիքիպեդիաների մեջ:

«Սակայն վերջին 2-3 տարիներին մենք կենտրոնացել ենք ոչ թե հայկական Վիքիպեդիայում հոդվածների քանակության, այլ որակի վրա, ինչը մեզ համար ավելի կարեւոր է»,- պարզաբանեց Աբուլաձեն՝ նշելով, որ իրենց խնդիրն այն է, որ հայկական Վիքիպեդիան աշխարհի խոշորագույն, առաջատար եւ որակյալ Վիքիպեդիաների ցանկում արժանի տեղ գրավի:

Միաժամանակ, խոսելով հայերեն Վիքիպեդիայում առկա խնդիրների մասին՝ նա նշեց, որ խմբագիրների պակաս ունեն. «Քանի որ որքան տեքստում շատ սխալ է հանդիպում, այնքան մեծ է հավանականությունը, որ ուղղակի չեն բավականացնում խմբագիրները, որոնք պետք է հետեւեն տեքստի որակին, իսկ արդեն գործող խմբագիրները պարզապես չեն հասցնում բոլոր սխալներն ուղղել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովն անհնար է համարել Ռուսաստանի անջատումը գլոբալ ինտերնետից
Ռուսաստանն անհնար է անջատել գլոբալ ինտերնետից...
2023-ի հունվարին Microsoft-ը կդադարեցնի Windows 8.1-ի աջակցությունը
Microsoft-ը 2023 թվականի հունվարի 10-ին կդադարեցնի Windows 8.1-ի աջակցությունը։ Այս մասին հաղորդագրություն է տեղադրվել The Verge լրատվական կայքում, որում նշվում է, որ նշված տարբերակի օգտատերերy հաջորդ ամիս Microsoft-ից կսկսեն համապատասխան ծանուցում ստանալ։
Ինչպես են ընտրվում ստարտափները, ինչպես բիզնես հրեշտակների բերել Հայաստան․զրույց՝ BAJ Accelerator-ի համահիմնադրի հետ
Ստարտափը ընտրելիս կարևոր է, թե ով է դրա հիմնադիրը ․․․
Հայկական ստարտափները դեռ լայնորեն ճանաչված չեն միջազգային շուկայում, պետք է ուժեղացնել դրանք․ SADA-ի գլխավոր ֆինտնօրեն
SADA-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Լուսինե Եղիազարյանը NEWS.am-ի հետ զրույցում խոսել է ․․․
Ինչ պետք է հաշվի առնել ձեռքբերման ժամանակ․ Արսեն Բաբայանը պատմում է WorkFront-ի և Adobe-ի փորձի մասին
2020 թվականին աշխարհահռչակ Adobe ընկերությունը ձեռք բերեց WorkFront ․․․
«Դիսթրիքթ» հիմնադրամի թիրախում մարզային ստարտափներն են. PR մենեջեր Նարե Արղուշյան
Ես եւ մեր ամբողջ թիմը մեծամասամբ Գյումրիից ենք, եւ դա շատ կարեւոր փաստ է մեզ համար, որովհետեւ նմանատիպ նախագծի կարեւորությունը…
Ֆոտոռեպորտաժներ