Միացյալ Նահանգներն աշխատում են Բելառուսից պարարտանյութերի գնման լայնածավալ գործարքի վրա։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Գինը զգալիորեն ցածր կլինի, քան այն, որը մենք այժմ վճարում ենք Կանադային, և դա շատ լավ նորություն կլինի մեր ֆերմերների և անասնապահների համար», — նշել է Թրամփը։





























