Ավստրալիայի պաշտպանական ծախսերը (հաշվարկված ՆԱՏՕ-ի մեթոդաբանությամբ) մինչև 2033-2034 թվականները կհասնեն ՀՆԱ-ի շուրջ 3%-ին։ Այս մասին նշված է երկրի ֆինանսների նախարարության զեկույցում։

ՆԱՏՕ-ի մեթոդաբանությամբ հաշվարկվող ցուցանիշը ներառում է ոչ միայն պաշտպանական գերատեսչության ուղղակի ծախսերը, այլև ոլորտում պետական մյուս ներդրումները, այդ թվում՝ հետախուզական համայնքի, ենթակառուցվածքների, ռազմական գործողությունների և զինծառայողների կացարանների ապահովման ֆինանսավորումը։

«Այս ֆինանսավորումը կդառնա Ավստրալիայի պատմության մեջ պաշտպանությանն ուղղված ամենախոշոր հատկացումը և Սառը պատերազմի ավարտից ի վեր ՀՆԱ-ում ամենաբարձր մասնաբաժինը», — ասված է փաստաթղթում։

Ընդ որում, բուն պաշտպանական բյուջեի ծախսերը, ըստ կանխատեսումների, 2025-2026 ֆինանսական տարվա (2025 թ. հուլիսի 1-ից 2026 թ. հունիսի 30-ը) ՀՆԱ-ի 2,1%-ից կբարձրանան մինչև 2,5%՝ 2033-2034 ֆինանսական տարում (2033 թ. հուլիսի 1-ից 2034 թ. հունիսի 30-ը)։

Զեկույցի հեղինակները ծախսերի ավելացումը պայմանավորում են գլոբալ ռազմավարական իրադրության լարվածության աճով։