Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը Կիևում Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ բանակցություններից հետո հայտարարել է «զգալի առաջընթացի» մասին։ Նրա տվյալներով՝ տարաձայնությունների թիվը մի քանի տասնյակից կրճատվել է մինչև 1–2 առանցքային հարց, գրում է Axios-ը։
Ումերովը դրական է գնահատել բանակցությունների ընթացքը և ընդգծել, որ ԱՄՆ-ը կենտրոնացած է պատերազմի ավարտի ուղիներ գտնելու վրա, հաղորդում է УНН-ն:
«Միտումը դրական է։ ԱՄՆ-ը չափազանց կենտրոնացած է Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցի վրա։ Միացյալ Նահանգները հասկանում է իրավիճակը մարտի դաշտում և բոլորին ազդակներ է տալիս, որ այս սարսափելի պատերազմը պետք է ավարտվի»,- նշել է Ումերովը։





























