News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մոտ օրերին  Թբիլիսի են ժամանելու Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները, որպեսզի վրացական կողմի հետ ազատ վիզային ռեժիմի հնարավոր չեղարկման թեմայով  քննարկում ունենան: Լուրը «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտնել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն, հաղորդում է Aliq.ge-ն։

«Մենք կքննարկենք քայլերը, որոնք կնպաստեն, որ ազատ վիզայի դադարեցման մեխանիզմն օրակարգային  չդառնա: Երբ վիզայի ազատականացման պայմանների խախտման եւ վիճակագրական որոշ տվյալների աճի հետ կապված գործընկեր երկրի կողմից հարցեր առաջացան, մենք համապատասխան քայլեր ձեռնարկեցինք, նաեւ ակտիվ եւ սերտ համագործակցություն սկսեցինք մեր գործընկերների հետ, որպեսզի նշված հարցերին պատասխաններ տանք»,- հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ Գերմանիայի դաշնային հանրապետության ներկայացուցիչների այցը Վրաստանի իշխանությունների կողմից ավելի վաղ սկսված աշխատանքի արդյունքն է:

Հիշեցնենք, որ  2017-ի մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ստացան Եվրամիության երկրներ այցելել՝ առանց մուտքի արտոնագրի: Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի՝ նախորդ տարվա ապրիլից առանց վիզայի ռեժիմից օգտվել է Վրաստանի 220 հազար քաղաքացի:

Տպել
Ամենաշատ