News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։

«Սա արդեն իմ երրորդ միջնորդություն է կալանքը փոխելու վերաբերյալ։ Մենք առաջարկել ենք 1,5 միլիոն դրամ գրավ, կամ դատարանի կողմից ողջամիտ գումարի առաջարկ։ Հույս ունենք, որ այս անգամ արդեն դատարանը կբավարարի մեր ներկայացրած միջնորդությունը, քանի որ քրեական դատավարության օրենսգիրքն է փոխվել եւ կալանքը կարող է կիրառվել հանցագործությունը կանխելու  կամ դա կատարելուց անմիջապես հետո փախուստը կանխելու համար։ Նախկինում դատարանը մեր միջնորդությունները մերժում էր՝ ասելով, որ բազմաթիվ տուժողներ եւ վկաներ կան, որոնք դեռ պետք է հարցաքննվվեն եւ ազատ արձակվելով Անդրիաս ղուկասյանը կարող է նրանց վրա անօրինական ազդեցություն գործել։ Սակայն նախորդ դատական նիստին մեղադրողը հրաժարվեց վկաներից, այսինքն  այլեւս անհրաժեշտ չեն այլ վկաների հարցաքննությունը։ Մնացին տուժողները, որոնց մեծ մասը ոստիկաններ եւ շտապօգնության աշխատողներ են եւ ողջամիտ չի կասկածել, որ Անդրիաս Ղուկասյանը կգնա եւ նրանց վրա ազդեցություն կգործի, որ ցուցմունքները փոխեն»,-ասաց փաստաբանը։

Պաշտպանը նշեց, որ իրենք անում են այն քայլերը, որոնք ճիշտ են համարում, չնայած նրան, որ Անդրիաս Ղուկասյանի գործը «քաղաքական է եւ դատարանները քաղաքական պատվեր են կատարում»։

«Եթե մերժեն մեր միջնորդությունը, մենք նյութերը հավաքում եւ ուղարկում ենք ՄԻԵԴ, քանի որ մերժման որոշումներով մենք բողոքարկել ենք ՄԻԵԴ-ում եւ վարույթ են արդեն ընդունել»,- հավելեց պաշտպանը։

Նշենք, որ դատարանը Անդրիաս Ղուկասյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը կքննի հաջորդ դատական նիստին։

Կարեն Մեժլումյանը նաեւ նշեց, որ Վճռաբեկ դատարանն էլ վարույթ է ընդունել իր բողոքը այն մասին,  որ առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները առանց որեւէ հիմնավորման մերժել են կալանքը փոխելու մասին իր միջնորդությունները։

Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երեւանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ