News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2010-ի դեկտեմբերի 22-ին Լոս Անջելեսում վախճանված ճանաչված դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Տաթեւիկ Ղափլանյանի հոգեհանգիստն ու հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ հունվարի 11-ին, ժամը 14-ին Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղից էլ նույն օրը տեղի կունենա նրա հուղարկավորությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դրամատիկական թատրոնից:

Երկար տարիներ աշխատելով Երեւանի Դրամատիկական թատրոնում, նա հանդես է եկել հիշարժան դերախաղերով, որոնք նրան սիրելի դարձրին լայն հանդիսատեսին. Աղջիկ /«Հալածված առաքյալը» պիեսում /, Ժաննա /«Արտույտը»/, Վալյա /«Իրկուտսկյան պատմություն»/, Կատյա /«Ռեպետիտոր»/, Երանյակ /«Ատամնաբույժն արեւելյան»/, Մարի /«Վերջին ուսուցիչը»/, Օֆելյա  /«Համլետ»/, Վայրի Աղջիկը` Ժան Անույի համանուն պիեսի հեռուստատեսային բեմադրության մեջ եւ այլն:

Վերջին տարիներին Տաթեւիկ Ղափլանյանն ապրում էր Լոս Անջելեսում, որտեղ էլ անժամանակ ընդհատվեց նրա կյանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ