News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ստորագրված համաձայնագիրը ցույց է տվել, որ ռուսական կողմից ներկայացվող պատմությունը, թե Արեւելյան գործընկերությունն ուղղված է Ռուսաստանի դեմ, ամբողջությամբ հակասում է փաստերին: Այս մասին հայտարարել է ԵՄ հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով եվրահանձնաժողովի Գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ Կատարինա Մատերնովան:

NEWS.am-ի հատուկ թղթակիցը Բրյուսելից հաղորդում է, որ Մատերնովան նշել է, որ ԵՄ-ն մշտապես ասել է, որ երկրներն ընտրություն կատարելու կարիք չունեն: «Դուք (Հայաստանը) չեք կարող ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու մի մասը լինել, սակայն նոր համաձայնագրով մենք ցույց տվեցինք, որ Եվրասիական միության անդամ լինելով՝ դուք դեռեւս կարող եք առեւտրային հարաբերություններ ունենալ, որոնք կարգավորվում են այդ համաձայնագրով»,- նշել է նա՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին:

Խոսելով Արեւելյան գործընկերության նոր ճարտարապետության մասին, որը մարտի 12-ին գործարկվել է Բրյուսելում, Մատերնովան նշեց, որ նոր ճարտարապետությունը վերաբերում է երկրներին սատարելուն, իսկ Հայաստանի հետ համաձայնագիրը երկկողմանի է եւ ավելի շատ վերաբերում է փոխադարձ առեւտրին՝ քաղաքական որոշակի ասպեկտներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ