News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսն ուղղված է Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը, հայրենական ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը եւ գործընկերների հետ համագործակցության խորացմանը: Այս մասին ցուցահանդեսի բացմանը նվիրված մամուլի ասուլիսում ասաց պաշտպանության փոխնախարար, ՊՆ ռազմաարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը: Ցուցահանդեսը կանցկացվի մարտի 29-31-ը:

Ցուցահանդեսի ընթացքում կանցկացվի միջոցառումներ շարք՝ գիտաժողովների եւ կլոր սեղանների ձեւաչափով: Ամենախոշոր՝ հայ-ռուսական գիտաժողովը կանցկացվի պատասխանատու ոլորտների ե ձեռներեցների ներկայացուցիչների մասնակցությամբ, որին նախատեսվում է ոլորտի 150 ներկայացուցչի մասնակցություն: Կքննարկվեն կոոպերացիայի եւ ռուսական մշակումներում հայկական ընկերությունների մասնակցության հարցերը, հայկական արտադրության մեջ ռուսական տեխնոլոգիաների օգտագործումը: Մյուս միջոցառումն է Պաշտպանության նախարարության գիտաժողովը, որի ընթացքում կքննարկվեն անօդաչու թռչող սարքերի օգտագոծման եւ դրանց դեմ պայքարի հարցերը, բանակում էլեկտրոնիկայի օգտագործումը:

Ցուցահանդեսին կմասնակցեն 14 երկրների 30 ընկերություններ, ինչպես նաեւ ռազմաարդյունաբերական համալիրում ընդգրկված բոլոր հայկական ընկերությունները: Որոշ ընկերություններ կմասնակցեն, սակայն տաղավարներում չեն ներկայացվի: Ծրագրվում է 10 երկրի պատվիրակությունների մասնակցություն:

Մի քանի ընկերությունների, մասնավորապես՝ ռուսական «Ուրալվագոնզավոդի», «Ռոսօբորոնէքսպորտի», «Ալմազ-Անթեյի» հետ արդեն համագործակցությունը զարգանում է, մյուսների հետ բանակցություններ են վարվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ