News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի Հարավային կղզու ափ է նետվել 32 սեւ դելֆին (գրինդեր), ալիքների կողմից ափ նետված կենդանիներից 24-ն արդեն սատկել է։ Այս մասին հայտնում է The New Zealand Herald–ը՝ վկայակոչելով Նոր Զելանդիայի Ազգային բնապահպանության վարչության պաշտոնական ներկայացուցիչին:

Դելֆինները ափ են նետվել Օկուրու գետի գետաբերանից ոչ հեռու՝ սա քիչ բնակեցված շրջան է, ուստի բնակիչները կենդանիներին միանգամից չեն նկատել։ 

«Մեր  աշխատակիցները դեպքի վայր են ժամանել դեպքից մոտ 12 ժամ անց»,–հայտնել է Ազգային բնապահպանության վարչության պաշտոնական ներկայացուցիչը:

Փրկարարներն ու բնակիչները դեռ չեն կարողանում ողջ մնացած սեւ դելֆիններին ջրի խորքերը վերադարձնել՝ սաստիկ քամու ու բարձր ալիքների պատճառով:

Գրինդերի երկարությունը 4-8 մետր է, իսկ միջին քաշը՝ շուրջ 800 կգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ