Այսօր՝ հունվարի 19-ի երեկոյան Երեւանի Աբովյան եւ Իսահակյան փողոցների խաչմերուկի մոտ գտնվող արտարժույթի փոխանակման կետերից մեկում ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երկու հոգի՝ առանց դիմակի մտել են արտարժույթի փոխանակման կետ եւ ատրճանակի սպառնալիքով այնտեղից հափշտակել շուրջ 1 մլն 300 հազար դրամ:
Երբ նրանք ծեծել են դուռը, փոխանակման մեկի աշխատակիցը կարծել է, թե նշված անձինք ինկասացիայի ծառայության աշխատակիցներն են եւ առանց կասկածելու բացել է դուռը: Չարագործները դեպքի վայրից մեքենայով փախուստի դիմելուց առաջ իրենց հետ վերցրել են տարածքը տեսահսկող սարքավորումներն ու համակարգիչը:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրօրի 175 հոդվածի 1-ին մասով (ավազակային հարձակում):
Ոստիկանության Կենտրոնականի բաժնում ստեղծվել է օպերատիվ խումբ՝ կենտրոնականի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ: Ձեռնարկվում են օպերատիվ աշխատանքներ, նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:





























