News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Վերջին 5 տարիների ընթացքում գրեթե 5 անգամ ավելացել է Ռուսաստանում աշխատող Ղրղզստանի քաղաքացիների թիվը (2017 թվականին՝ 376 863 մարդ, 2012 թվկանաին՝ 79 375) եւ ավելի քան երկու անգամ ավելացել է Հայաստանի քաղաքացիների թիվը թիվը (2017 թվականին՝ 232 247 մարդ, 2012 թվկանաին՝ 90 549)։ Այս տվյալները ՌՏ–ին են փոխանցել է ՌԴ ՆԳՆ–ից։

Ղրղզստանն ու Հայաստանը ԵՏՄ երկրների շարքում զբաղեցնում են առաջին եւ երկրորդ տեղը ՌԴ–ում աշխատողների քանակով։ Նրանց հաջորդում է Բելառուսը (2017 թվականին՝ 124 633 մարդ)  եւ Ղազախստանը (2017 թվականին՝ 88 202 մարդ)  

Հիշեցնենք, որ ԵՏՄ անդամ երկրները ունեն ՌԴ քաղաքացիներին համարժեք աշխատանքային իրավունքներ։ Ղրղզստանից, Հայաստանից, Ղազախստանից եւ Բելառուսից դիմորդներից չի պահանջվում աշխատանքի արտոնագիր ստանալ ՌԴ–ում։

Ավելի վաղ ՌԴ ՆԳՆ–ն հայտնել էր, որ 2018 թվականի սկզբից ի վեր ավելի քան 10 հազար օտարերկրացիներ արտաքսվել են ՌԴ–ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Partner news