News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մալայզիայի նոր վարչապետ Մահաթհիր Մոհամադը կառավարական պաշտոնյաներին թույլատրել է նվերներ ընդունել միայն սննդի, ծաղիկների եւ մրգերի տեսքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով New Straits Times-ը: Պարբերականի փոխանցմամբ՝ Մալայզիայի վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պաշտոնյաների համար նվերների ցանկը սահմանափակող նոր քաղաքականության մասին, որը անմիջապես մտնում է ուժի մեջ: Նոր որոշումը կայացվել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:

«Եթե այստեղ կա մեկը, ով ինձ համար նվեր է պատրաստել, ես այն չեմ ընդունի: Սակայն դուք կարող եք ինձ ծաղիկներ, սնունդ կամ մրգեր նվիրել՝ ոչ ավելին: Մենք կհրաժարվենք մնացած ամեն ինչից... Նույնը վերաբերում է բոլոր պետական պաշտոնյաներին: Նրանք չեն կարող ցանկացած նվեր ընդունել»,- ասել է երկրի վարչապետը: Մահաթհիր Մոհամադը նշել է, որ նրանք, ովքեր նվերներ են տալիս, «նույնքան մեղավոր են, որքան նրանք, ովքեր ընդունում են դրանք»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մալայզիայի նոր վարչապետն իր կառավարման առաջին երկու շաբաթվա ընթացքում հայտարարել է մի շարք պետական գերատեսչությունների առաջիկա լուծարման եւ կառավարության անդամների աշխատավարձի 10 տոկոսով կրճատման մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ