News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հրազդանցի 2,5ամյա   Ալեքս Մանասյանի առողջական խնդիրների մասին NEWS.am-ն անդրադարձել էր իր հրապարակումներից մեկում: Հիշեցնենք, որ երեխան  չորրորդ աստիճանի երկկողմանի սենսոնեւրալ ծանրալսություն ունի եւ ինչպես բժիշկներն են հավաստիացրել ծնողներին, միայն վիրահատական միջամտության արդյունքում երեխան կսկսի լսել եւ ընկալել աշխարհը:

Լսողական խնդիրների հետեւանքով Ալեքսի մոտ բացակայում է խոսքը: Ալեքսի ծնողները NEWS.am-ին հայտնել էին, որ կոխլեար իմպլանտ պիտի տեղադրվի, որը ե'ւ Հայաստանում, ե'ւ արտերկրում շատ թանկ արժե, իսկ նման վիրահատության հնարավորություն ընտանիքը չունի: Բժիշկների խոսքով, միայն վիրահատությունը  2,7 մլն դրամ արժե (շուրջ 5600 դոլար), իսկ  իմպլանտը՝ մոտ 20 000 եվրո:

Փոքրիկ Ալեքսի ծնողները նշում են, որ բազմաթիվ բարեգործական հիմնադրամների եւ բարեգործների շնորհիվ կարողացել են հավաքել իմպլանտի համար նախատեսված 20 000 եվրոն, սակայն վիրահատության գումարը չեն կարողանում լրացնել, իսկ վիրահատությանը հաշված օրեր են մնացել.

«Վիրահատությունը պիտի Էրեբունի ԲԿ-ում արվի: Արդեն մի քանի տարի է, տարին մեկ անգամ արտասահմանից մասնագետներ են գալիս եւ անում այդ վիրահատությունը: Ներքին իմպլանտ պիտի տեղադրվի գլխում, որը պիտի ծառայի ամբողջ կյանքի ընթացքում եւ արտաքին, որը պիտի ժամանակ ատ ժամանակ փոխվի: Իմպլանտները ձեռք են բերվել տարբեր բարեգործական հիմնադրամների շնորհիվ։

Էրեխեն շատ ակտիվ է, լոգոպեդը, ում մոտ տանում ենք երեխային, վստահեցնում է, որ իմպլանտի տեղադրումից հետո շատ կարճ ժամանակ հետո տղաս կխոսի: Խնդրում եմ օգնել, որ երեխաս լսի ու ընկալի աշխարհը»,-նշում է Ալեքսի մայրը:

Քանի որ փոքրիկ Ալեքսի խոսքը զարգացած չէ, ծնողները նրան տանում են  սուրդոմանկավարժի մոտ, որը նույնպես վճարովի է: Ծնողները մեծ հույսեր ունեն, որ բարերարների ու հովանավորների օգնությամբ պահանջվող գումարը կհավաքվի ու իրենց փոքրիկն էլ կկարողանա խոսել ու լսել: Այս ընտանիքին օգնելու համար բացվել են հաշվեհամարներ: Փոքրիկ Ալեքսին օգնել  ցանկացողները կարող են զանգահարել նաեւ 093565634 եւ 043505634 հեռախոսահամարներով՝ Գարիկ Մանասյանին:

AMD 16025079636607

USD 16025079636608

EUR 16025079636609

RUR 16025079636610

Տպել
Ամենաշատ