News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵԿՄ-ն պետք է լուծարվի: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը՝ անդրադառնալով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ կապված վերջին իրադարձություններին:

«Մենք ունենք բանակ, եւ տղաները, ովքեր գնում են, ծառայությունը վերջացնում են, Աստված չանի, եթե պատերազմ լինի, պետական զորահավաքային պրոցես է գնալու, պետք է գնան նոր կազմավորվող ստորաբաժանումներ համալրելու: Ես չգիտեմ՝ Երկրապահի դերը ինչ է եղել, ես բազմիցս դրա մասին ասել եմ: Ապրիլյան պատերազմին եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ էդ զորահավաքային պրոցեսը, որն օրենքով սահմանված է, տեղի չունեցավ, որովհետեւ ովքեր պետք է գնային, համալրեին զորամասերը, խումբ-խումբ իրենց կամքով մեկնեցին առաջնագիծ»,-Ավետիսյանը:

Նրա կարծիքով՝ ԵԿՄ-ն ստեղծվել էր, որպեսզի ծառայեր նախկին իշխանությունների շահերին: «5 տարեկանից երկրապահ են հավաքում, հետո այդ ռեսուրսը օգտագործում են ընտրություններին, իրենց անձնական շահերի համար»,- ասաց նա՝ հավելելով, որ իր նախորդ տարիների պայքարի ընթացքում բազմիցս բարձրաձայնել է այն խնդիրների մասին, որոնք այսօր բացահայտվում են:

«Չի կարելի գողանալ, թալանել, կոռուպցիայով զբաղվել, որովհետեւ կոռուպցիան, թալանը քանդում են պետությունը, թուլացնում, իսկ կյանքը միշտ պայքար է: Երբ պետությունը թուլանում է, հետեւաբար, հակառակորդ պետություններն ակտիվանում են: Ես էն մարդկանց վրա եմ զարմանում, որ էդ գողերին, ավազակներին, թալանչիներին, պաշտպանում են, ասում են՝ չգիտենք, հնարավոր չի, ինքը տեղյակ չի եղել: Պատերազմող երկրում բյուջե գողանալը բարոյականության անկում է»,- հայտարարեց Ավետիսյանը:

Նշենք, որ այսօր ԵԿՄ կենտրոնական գրասենյակում հրավիրված արտահերթ նիստում որոշվել է հանձնարարել վարչությանը՝ սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները, նաեւ կասեցնել ԵԿՄ ֆինանսատնեսական գործունեությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը Մանվել Գրիգորյանի ամառանոցում բացահայտել է անօրինական զենք զինամթերք, ինչպես նաեւ ապրիլյան պատերազմում դպրոցականների՝ զինվորներին ուղարկած օգնությունը, որը չէր հասել զինվորներին: ԱԱԾ-ն բացահայտել է, որ դպրոցահասակների հանգանակած օգնությունը՝ սննդից մինչեւ դողորայք եւ ներքնազգեստ, Մանվել Գրիգորյանը յուրացրել է, խտացրած կաթով ու պահածոյացված մսով կերակրել իր արջերին ու վայրի կենդանիներին:

Ավելի ուշ ԱԺ-ն արտահերթ նիստում Մանվել Գրիգորյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից, այնուհետեւ դատարանը 2 ամսով կալանավորել էր Մանվել Գրիգորյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ