News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիության համար դիմելիս ունեն արտոնություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը։

 «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու պարտադիր պայմաններից է.

1. օրինական կարգով վերջին երեք տարին ՀՀ-ում մշտապես բնակվելը,

2.հայերեն լեզվով բացատրվելու կարողությունը,

3. ՀՀ Սահմանադրությանը ծանոթ լինելը:

ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացնելու համար ազգությամբ հայերի վրա վերը նշված պայմանները չեն տարածվում: Նրանք կարող են դիմել օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ ՀՀ դիվանագիտական ծառայություն, Հայաստանում գտնվելու դեպքում՝ անձնագրային եւ վիզաների վարչություն:

Ի դեպ, չեն հանձնելու հայերենի եւ ՀՀ Սահմանադրության իմացության թեստ»,-գրել է նա:

Տպել
Ամենաշատ
Partner news