News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երկրապահ կամավորական միությունում (ԵԿՄ) վարչության արտահերթ նիստ է անցկացվում: Նիստը դռնփակ է անցկացվում. մասնակցում են միայն վարչության անդամները: Հայտնի է, որ օրակարգում ԵԿՄ արտահերթ համագումար կազմակերպելու հարցն է, կորոշվի նաեւ համագումարի օրը:

Նշենք, որ օրեր առաջ ԵԿՄ կենտրոնական գրասենյակում ազատամարտիկների ու ԵԿՄ վարչության անդամների համատեղ նիստից հետո հայտարարվել էր. «Հանձնարարել վարչությանը սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Երկրորդ`մինչև արտահերթ համագումարը կասեցնել ԵԿՄ-ի ֆինանսական-տնտեսական գործունեությունը»:

ԵԿՄ-ն 19 տարի ղեկավարում է Մանվել Գրիգորյանը: 1993 թվականին ստեղծված միությունը Գրիգորյանը ղեկավարում է 1999-ից. նա 4 անգամ վերընտրվել է:

Հիշեցնենք, որ 2 ամսով կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք է բերել և պահելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։

Ազգային անվտանգության ծառայությունը Մանվել Գրիգորյանի ամառանոցում բացահայտել է անօրինական զենք զինամթերք, ինչպես նաեւ ապրիլյան պատերազմում դպրոցականների՝ զինվորներին ուղարկած օգնությունը, որը չէր հասել զինվորներին: ԱԱԾ-ն բացահայտել է, որ դպրոցահասակների հանգանակած օգնությունը՝ սննդից մինչեւ դողորայք եւ ներքնազգեստ, Մանվել Գրիգորյանը յուրացրել է, խտացրած կաթով ու պահածոյացված մսով կերակրել իր արջերին ու վայրի կենդանիներին:

Պատգամավորի Արցախի առանձնատանն էլ հայտնաբերել են մեծ քանակությամբ ինքնաձիգի փամփուշտներ: Նույն առանձնատանը նաև «Զինվորի բաժին» մակագրությամբ մսի պահածոներ էին եղել։ Այս գործով կալանավորված է Մանվել Գրիգորյանի բարեկամներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ