News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ամսագրի վարկածով՝ վարկանիշի առաջին տեղում է 2000 թվականին նկարահանած ռեժիսոր Քրիսթոֆեր Գեսթի «Շոուի հաղթողները» ժապավենը, հայտնում է ՌԲԿ-ն:

Ֆիլմում նկահանվել է ինքը՝ ռեժիսորը, Յուջին Լեւին, Քեթրին Օ՛Հարան եւ այլք: Ֆիլմը պատմում է շների հեղինակավոր ցուցահանդեսին պատրաստվելու եւ մասնակցող ձեռնասունների տերերի հարաբերությունների մասին:

Rolling Stone-ը 2-րդ տեղը հատկացրել է Արմանդո Իանուչիի 2009 թվականի  «Հանգույցում» ֆիլմին, որը պատմում է ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունների բարձրագույն էշելոններում պատերազմի կողմնակիցների եւ հակառակորդների պայքարի մասին: 3-րդ տեղում է Փոլ Ֆիգի 2011 թվականի «Կույսը Վեգասում» ֆիլմը՝ հարսնացու ընկերուհիների արկածների մասին: Վարկանիշում 4-րդ հորիզոնականը զբաղեցնում է ռեժիսոր Ադամ ՄակՔեյի 2008 թվականի «Խորթ եղբայրները» ֆիլմը՝ երկու 40-ամյա տղամարդկանց հարաբերությունների մասին, որոնք իրենց ծնողների ամուսնության հետեւանքով խորթ եղբայրներ են դարձել:

Կատակերգությունների թոփ հնգյակը եզրափակում է ռեժիսոր Մայք Ջաջի «Իդիոկրատիա» ֆիլմը, որը էկրան է բարձրացել 2005 թվականին: Ֆիլմը պատմում է կապրալի մասին, ում Պենտագոնն ընտրել էր երկար ժամանակով քնեցնելու համար: Նա արթնանում է 500 տարի հետո եւ հայտնվում աշխարհում, որտեղ մարդկանց ինտելեկտը ավելի ցածր է, քան իրենը, եւ կապրալը դառնում է աշխարհում ամենախելացի մարդը:

Լավագույն տասնյակում են հայտնվել «Շարքից հանող սեր», «Տոնի Էրդման», «Շոն անունով զոմբին», «40-ամյա կույսը» եւ «Կյանքը կադրից դուրս» ֆիլմերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
Ամենաշատ