News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն բարձրացրել է իր խաղադրույքները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատերազմում՝ հայտարարելով Չինաստանի դեմ պատժիչ միջոցներ կիրառելու մասին՝ ռուսական մարտական ինքնաթիռներ եւ հրթիռներ գնելու համար: Այս մասին գրում է AFP փորձագետ Ջեյմի Սայդելը

Պաշտոնյաների տվյալներով՝ առաջին անգամն է, որ երրորդ երկրի նկատմամբ Ռուսաստանի հետ գործ ունենալու համար պատժամիջոցներ են կիրառվում, եւ դա վկայում է այն մասին, որ Թրամփի վարչակազմը, հանուն Մոսկվայի դեմ իր քարոզարշավի, պատրաստ է վտանգել այլ երկրների հետ հարաբերությունները:

Սակայն, հեղինակի կարծիքով, այս քայլով միայն կամրանան Մոսկվայի եւ Պեկինի հարաբերությունները. ընդամենը 4 ամսում երկրների նախագահները դեմ առ դեմ հանդիպում են արդեն 3-րդ անգամ: Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ բանակցությունները համընկել են ռուսական «Վոստոկ 2018» զորավարժությունների հետ, որոնց Չինաստանից հազարավոր զորքեր են մասնակցում: Եվ երկու առաջնորդներն արդեն իսկ խոսում են աշխարհն իրենց պատկերացմանը համապատասխան վերափոխելու մասին:

China Daily-ում Քարնեգիի մոսկովյան կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինի հրապարակած հոդվածում վերջինը նշում է, որ աշխարհի մասին Պուտինի եւ Ցզինպինի պատկերացումները մեծ հաշվով համընկնում են: Նրանց ընդհանուր պատկերացումը ներառում է մեկ ազգի գերիշխանության փոխարեն մի քանի անկախ ուժային կենտրոններ, պետական ինքնիշխանության ապահովագրում արտաքին ազդեցությունից եւ միջամտություններից, ինչպես նաեւ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի միջեւ լիարժեք հավասարություն:

Պուտինը եւ Ցզինպինը քննադատել են առեւտրային պրոտեկցիոնիստական քաղաքականությունը, որը, հեղինակի կարծիքով, թափանցիկ ակնարկ է՝ ուղղված Թրամփին:

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաներն ասում են, որ կարող են նմանատիպ պատժիչ միջոցներ կիրառել նաեւ այլ երկրների, օրինակ՝ Հնդկաստանի կամ Թուրքիայի նկատմամբ, որոնք Ռուսաստանից մարտական ինքնաթիռներ եւ հրթիռներ կգնեն: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան այժմ Ռուսաստանի հետ բանակցում է օդում բաց թողնվող S-400 առաջադեմ հրթիռային համակարգերի շուրջ, իսկ ԱՄՆ-ն արդեն կասեցրել է Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը:

ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներից մեկը, որը չի ցանկացել հրապարակել անունը, ասել է, որ այդ պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի դեմ: Ռուսաստանի պատճառով Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցներով դիմագրավելու մասին ակտը (CAATSA) հիմնվում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակողականության, Ղրիմի բռնակցման, կիբեռ-միջամտությունների եւ հարձակումների, 2016 թվականի ընտրություններին միջամտելու եւ այլ չարակամ գործողությունների վրա, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան չի պատասխանել հարցին՝ արդյո՞ք նմանատիպ միջոցներ կկիրառվեն այլ երկրների նկատմամբ, որոնք կներմուծեն ռուսական S-400 հրթիռներ: Սակայն նա ասել է, որ վստահաբար բազմաթիվ խոսակցություններ են վարել ամբողջ աշխարհում S-400-ի եւ Սուխոյների ձեռքբերումով հետաքրքրված մարդկանց հետ եւ պարզ հայտնել են, որ նման համակարգերը CAATSA-ի լուրջ մտահոգության առարկա են եւ համապատասխան հետեւանքներ են խոստանում:

Տպել
Ամենաշատ