News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Համաշխարհային ճանաչում վայելող իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն բուժում է ստանում Բարսելոնայի կլինիկաներից մեկում, գրել է Vanguardia–ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»–ն։

Աղբյուրների խոսքով՝ 85-ամյա երգչուհին հոսպիտալացվել Է հինգ օր առաջ միզապարկի հետ կապված խնդիրների պատճառով: Նշվում է, որ բուժումը հաջողությամբ է ընթանում, եւ Կաբալիեն կարող է դուրս գրվել արդեն Լա-Մերսե տոնից հետո, որը Բարսելոնայում նշվում է սեպտեմբերի 24-ին:

Կաբալիեն  բելկանտո ոճի երգչուհի է, ով հայտնի է դարձել իտալական դասականների` Ռոսսինի, Բելլինի, Դոնիցետտի օպերաների կատարմամբ։ Նա միջազգային ճանաչում է ստացել 1965 թվականին, երբ Մերլին Հորնի հիվանդության պատճառով փոխարինել է ամերիկացի օպերային աստղին՝ Գաետանո Դոնիցետտիի համանուն օպերայում Լուկրացիա Բորջայի պարտիայի կատարմամբ ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ