News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանին այսօր չի հաջողվել մուտք գործել ԱԺ շենք և մասնակցեք արտահերթ նիստին։

 NEWS.am–ի հետ զրույցում պատգամավորը հայտնեց, որ երբ հասել է  Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ դարպասներն արդեն փակ են եղել։

Ըստ պատգամավորի՝ դարպասների մոտ հավաքված  մարդկանցից մի կին ճանաչել է իրեն և սկսել վիրավորել։

«Շատ հիստերիկ ձևով մոտեցավ, փորձելով վիրավորել ինձ, բարձրաձայն բղավում էր, որ ես դաշնակցական պատգամավոր եմ, որ մյուսների ուշադրությունն իմ վրա սեւեռեր, ես իհարկե հանգստացի այդ կնջը և դուրս եկա»,– նշեց նա՝ հավելելով, որ մեծ դժվարությամբ է կարողացել դուրս գալ Դեմիրճյան փողոցից։

Պատգամավորը հայտարարեց, որ թեեւ ինքը չի մասնակցել նիստին

և քվեարկելու հնարավորություն չի ունեցել, սակայն միանում է նախագծին կողմ քվեարկած պատգամավորներին։

Պատգամավորը նաև հայտարարեց, որ ՀՅԴ –ն ավելի վաղ է հետ կանչել կառավարության իր անդամներին, քան Նիկոլ Փաշինյանը կազատեր նրանց։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «ԱԺ կանոնակարգ-օրենքի» 50-րդ հոդվածում փոփոխություն են առաջարկել, որը, ըստ «Ելք»-ի պատգամավորների` թույլ կտա նրանց խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վարչապետի հրաժարականից հետո:

Խոսքն այն մասին է, որ վարչապետի հրաժարականից հետո ժողովուրդը կարող էր շրջափակել ԱԺ շենքը, որ նիստ չգումարվի եւ նոր վարչապետ չընտրվի, որպեսզի ԱԺ-ն ցրվի, իսկ այդ օրինագիծը նախատեսում է, որ նման դեպքում ԱԺ նիստը համարվում է ընդհատված եւ ԱԺ լուծարումը տեղի չի ունենում:

Նշենք, որ ԱԺ-ն այսօր ավելի ուշ արտահերթ նիստում 67 կողմ ձայներով ընդունեց այդ օրինագիծը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել են ԱԺ շենքի մոտ եւ շրջափակել շենքը:

Տպել
Ամենաշատ