News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կարդալը հանրայնացնելու համար ոչ սովորական փորձ է անցկացվում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դպրոցներում երկրի ազգային տոնի նախօրեին՝ հրավիրելով դպրոցականներին բարձրաձայն կարդալ բազների համար, «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է ԱՄԷ-ում Կենդանիների գործակալության ներկայացուցիչ Հաննա Սուալեսը։

Գործակալությունը տարատեսակ կենդանիների է տրամադրում ֆոտոշարքերի ու գովազդների համար, ինչպես նաեւ համարվում է ԱՄԷ դպրոցներում «Կարդալով շների համար» գաղափարի հանրայնացման հեղինակը։

«Այս անգամ մենք որոշել ենք երեխաների ընթերցանության ունկնդիրներ դարձնել ոչ թե շներին, այլ թռչուններին՝ բազեներին, որոնց շատ են հարգում ԱՄԷ բնակիչները»,-պատմել է Սուալեսը։

Ամեն դպրոց կարող է հրավիրել միայն մեկ բազեի եւ միայն կես ժամ տեւողությամբ մեկ դաս անցկացնել։ Մեկ բազեի համար հերթով կկարդան 10-ից ոչ ավելի աշակերտներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ