News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որը նախատեսված էր դեկտեմբերի 6-ին, հետաձգվել է՝ հաշվի առնելով Հայաստանի համապատասխան խնդրանքը, որն ընտրությունների է պատրաստվում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մասնավորապես, հայկական կողմի խնդրանքը հաշվի առնելով, որը վկայակոչել էր դեկտեմբերի 9-ին ընտրություններով ավարտվող նախընտրական արշավը, որոշեցինք ՀԱՊԿ նիստը [գագաթնաժողովը] չանցկացնել [դեկտեմբերի 6-ին]»,- նշել է նա:

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ այսպիսով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը: Խոսելով նոր գլխավոր քարտուղարի թեկնածության մասին՝ նա նշել է, որ «մի քանի տարբերակներ կան»:

Ուշակովը հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ հազիվ թե կայանա ՀԱՊԿ նոր գագաթնաժողով:

Հիշեցնենք, որ  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը օրերս անդրադարձել էր այդ թեմային՝ նշելով, որ մեկնելու է Սանկտ Պետերբուրգ, որտեղ սակայն տեղի է ունենալու միայն Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը. «ՌԴ նախագահն ինձ հետ հեռախոսազրույցում առաջարկել է դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը չանցկացնել՝ մինչեւ աշխատանքային կարգով այդ հարցը չքննարկենք, բայց, միեւնույն ժամանակ, դեկտեմբերի 6-ին ունենք Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու, եւ ես մասնակցելու եմ այդ նիստին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ