News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Տղամարդը եւ նրա ընկերուհին Օհայոյի նահանգում ձերբակալվել են Ցինցինատիի ատրակցիոնի պտտանվին սեքսով զբաղվելու պատճառով, տեղեկացնում է Fox News-ը՝ հղում կատարելով Cincinnati Enquirer-ին։

Տեղի ոստիկանությունում տեղեկացրել են, որ միջադեպը տեղի է ունեցել երեխաների աչքի առջեւ, երեկոյան, ատրակցիոնում։

Երիտասարդ զույգը՝ 30-ամյա Մայքլ Մեթիսենը եւ 31-ամյա Լորեն Ուայլդերը, հարբած էին պատահարի ժամանակ, նշում են ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ոստիկանությանը։

Ավելի ուշ նրանք ձերբակալվել են հանրային վայրում հարբած վիճակում սեքսով զբաղվելու համար։

Օհայոյի ատրակցիոնը ամենախոշոր պտտանիվն է ողջ Հյուսիսային Ամերիկայում։ Դրա բարձրությունը հասնում է 150 ֆուտի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել