News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի պատմության մեջ առաջին անգամ խորհդարանական ընտրություններում ոչ մի կուսակցություն ձայների 20 տոկոս չի հավաքել, իսկ երեք առաջատար կուսակցությունները ստացել են մոտ արդյունքներ, տեղեկացնում է երկրի արդարադատության նախարարությունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ձայների 100 տոկոսի հաշվարկից հետո Սոցիալ-դեմոկրատական (ընդդիմադիր) կուսակցությունը հավաքել է 17,7 տոկոս կամ խորհրդարանում ունի 40 տեղ, (նացիոնալիստական) «Իսկական ֆիններ»-ը հավաքել է 17,5 տոկոս կամ 39 տեղ, Կոալիցիոն կուսակցությունը ստացել է 17 տոկոս ձայն կամ 38 տեղ, (կառավարող) «Ֆինլանդական կենտրոն»-ը ստացել է 13,8 տոկոս կամ 31 տեղ, «Կանաչ միությունը»՝ 11,5 տոկոս կամ 20 տեղ, մնացածները՝ 10 տոկոսից պակաս»,- ասվում է հաղորդագրությունում։

Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրությունների վերջնական պաշտոնական արդյունքները կհրապարակվեն ապրիլի 17-ին, յուրաքանչյուր ընտրական տարածքում ադյունքների հաստատումից հետո։

Ընտրությունների վերջնական արդյունքների հաստատումից հետո կուսակցությունների առաջնորդները պետք է սկսեն բանակցություններ խորհրդարանում մեծամասնության կառավարական կոալիցիայի ստեղծման համար, ինչից հետո կնշանակվեն վարչապետ եւ նախարարներ։

ՍԴԿ առաջնորդ Անտի Ռինեն արդեն հայտարարել է, որ կուսակցությունն առաջին անգամ է դարձել վարչապետի կուսակցություն 1999 թվականից ի վեր, բայց նա ձայների ավելի մեծ քանակություն էր ակնկալում։

Ազգայնականների առաջնորդ Յուսի Խալա-ախոյին ձայն է տվել ընտրողների ամենամեծ մասը՝ 30527 ձայն, այն դեպքում, երբ սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Անտի Ռինեն ստացել է ընդամենը 11970 ձայն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ