News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի ԿԸՀ-ը հաշվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների 5.17 տոկոսը: Համաձայն արդյունքների՝ առաջատարն է Վլադիմիր Զելենսկին՝ ձայների 71.97 տոկոսով, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հավաքել է ձայների 25.72 տոկոսը:

Ավելի վաղ Ուկրաինայի ԿԸՀ ղեկավարի տեղակալ Եվգենի Ռադչենկոն հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլն ընդհանուր առմամբ հաջողվել է: «Քվեարկության օրվա առնչությամբ պետք է ուրախությամբ հայտնեմ, որ ընդհանուր առմամբ քվեարկությունը հաջողվել է, եւ նաեւ Ազգային ոստիկանության հաղորդմամբ արտասովոր կամ անհասկանալի բողոքների եւ դիմումների քանակը եւս զգալիորեն կրճատվել է, քան մարտի 31-ին տեղի ունեցած քվեարկության օրը»,-հայտարարել է Ռադչենկոն:

Ժամը 20:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 62,24 տոկոս՝ ըստ 175 ընտրական շրջանների տվյալների:

Հիշեցնենք, որ էքզիթ-փոլի արդյունքների հրապարակումից հետո Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը, սակայն նշել, որ շարունակելու է մնալ մեծ քաղաքականությունում:

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն արդեն շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Ուկրաինայի համար վճռորոշ օր է: Ազատ ընտրություններ եւ իշխանության խաղաղ փոխանցում՝ ահա ուժեղ ուկրաինական ժողովրդավարությունը: Շնորհավորում ենք Վլադիմիր Զելենսկիին: ԵԽ-ը վճռական է շարունակելու իր աջակցությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նույնպես շնորհավորել է Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Զելենսկիին ուկրաիներեն արված թվիթերյան գրառման միջոցով: «Սրտանց շնորհավորում եմ Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի Նախագահի ժողովրդավարական ընտրություններին համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Վստահ եմ՝ այդ պաշտոնում Դուք՝ Վլադիմիր Ալեքսանդրովիչ, կգործադրեք բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ բարեկամական հարաբերությունները զարգանան նոր մակարդակում եւ ծառայեն մեր ժողովուրդներին: Մաղթում եմ Ձեզ հաջողություն»,-գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել